Wednesday, 22 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Հայաստանում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում. Ռոմանոս Պետրոսյան

Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։

Ինչպես ապրիլի 27-ին Լոռու մարզում Լիտվական անտառի հանդիսավոր բացման արարողության ժամանակ բնապահպանների հետ զրույցում խոստացել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, այսօր հանդիպումը կայացել է։ Հանդիպմանը ներկայացել էին Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողները։

«Ցանկացած ժողովրդավարական պետության համար առաջնային են օրենքի գերակայության և օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խնդիրները: Եթե կա մի հարց, որը վերաբերվում է բնապահպանությանը, շրջակա միջավայրին և առնչվում է հանրության մի շերտի, բնականաբար, գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կիզակետում, և մենք՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչություն, պարտավոր ենք լսել ու քննարկումներ ծավալել»,- հենց այս համատեքստում էլ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը չափազանց կարևորում է բնապահպանական խնդիրներով իրապես մտահոգ ու իրենց մղումներում ազնիվ քաղաքացիների դերը։

Նախարարի պաշտոնակատարը լսել է ներկաների մտահոգությունները, քննարկել, թե ինչ կարելի է անել տնտեսվարողների և շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ հանրության շահերը բալանսավորելու ու Լոռու մարզի բնապահպանական կայունությունն ապահովելու ուղղությամբ։

Խոսել են ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախարարի պաշտոնակատար Պետրոսյանի նշանակումից ի վեր մեկնարկած խորքային օրենսդրական բարեփոխումների մասին։
Այս պահին մշակվում է ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծը, փոփոխություն է կատարվում անտառային, ջրային, հողային օրենսգրքերում, կանոնակարգվում է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը։

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում։ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։

«Ես՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ և շրջակա միջավայրի կառավարման ու պահպանության ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչության ղեկավար, ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետևողական եմ լինելու օրինականության ամրապնդմանը և բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ և առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում