Ֆրանսիան մնում է Ռուսաստանի առանցքային գործընկերներից մեկը, Փարիզը պատվավոր 6-րդ տեղն է զբաղեցնում Եվրամիության պետությունների շարքում Ռուսաստանի տնտեսության մեջ կուտակված ուղղակի ներդրումների ծավալով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պետության ղեկավարը հանդիպում է անցկացնում Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով:
«Ֆրանսիան ինչպես եղել է, այնպես էլ մնում է Ռուսաստանի առանցքային տնտեսական գործընկերներից մեկը, Եվրամիության պետությունների շարքում զբաղեցնում է պատվավոր, բայց, կարծում եմ, Ֆրանսիայի համար ոչ ամենաարժանի՝ Ռուսաստանի տնտեսության մեջ կուտակված ուղղակի ներդրումների ծավալով վեցերորդ տեղը և ապրանքաշրջանառության ցուցանիշով հինգերորդ տեղը»,- ասել է Պուտինը: