Ապրիլի 28-ի դրությամբ՝ Վրաստանում կորնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվատվել է 41 801 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 3622 քաղաքացի, հայտնում է aliq.ge-ն:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել էր մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների շրջանական ընդլայնվել է։ Պատվաստվել սկսել են նաև 65 տարեկանից բարձր, ապա նաև` 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվել է պատվաստում ստանալու համար համընդհանուր գրանցում` Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված հարթակում: Քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: Ապրիլի 28-ի դրությամբ՝ երկրում պատվաստվելու ցանկություն է հայտնել 61 810 քաղաքացի:









































