Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով Հայաստանը թերևս պաշտոնապես մտավ նախընտրական գործընթացի փուլ, ինչը իհարկե առայժմ չի բացառում հնարավոր շրջադարձը: Շրջադարձը բացառելու մասին հնարավոր է խոսել երկու շաբաթ անց, երբ խորհրդարանում երկու անգամ անընդմեջ չի հաստատվի վարչապետի թեկնածությունը և Ազգային ժողովն իրավունքի ուժով կհամարվի լուծարված: Այդ ժամանակ արդեն Հայաստանում արտահերթ ընտրությունը հնարավոր կլինի դիտել անշրջելի: Ըստ այդմ, տեսականում չի բացառվում իրադրության փոփոխություն առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանի հետ:








































