Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ԱՄՆ-ն իր պաշտպանությունն է տարածում Հայաստանի վրա, դեսպանի հայտարարությունը՝ մուրճով հարված ռևանշիստներին

«Եթե հիշում եք, հրադադարի հասնելու մի քանի փորձեր եղել, որոնք արդյունք չեն տվել, ընդ որում առաջին փորձը Ռուսաստանի կողմից էր։ Եվ այնուհետև անշուշտ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փորձերն էին։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Շարունակելով դեսպանը նշել է, որ կան հարցեր, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար և իրենք մտադիր են այդ հարցերին հետամուտ լինել։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը  համաձայն է դեսպան Թրեյսիի դիտարկումների հետ՝ առ այն, որ հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ.«Այն պարզապես ժամանակավորապես սառեցված է, իսկ վերջնական լուծումը դեռ շատ հեռու է, իսկ պատերազմը ամեն պահի կարող է պայթել։Առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները մոտակա ժամանակահատվածում հանդես կգան նոր հայտարարությամբ, ինչի մասին  նաև հաղորդագրություն եղավ՝ առ այն, որ պայմանավորվել են Մակրոնն ու Պուտինը։ Ակնհայտ է, որ  նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ընդամենը հրադադարի մասին համաձայնագիր է, բայց ոչ կոնֆլիկտի լուծման, իսկ կոնֆլիկտը դեռ շատ հեռու է լուծումից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ԱՄՆ-ն ջանքերը կուժեղացնի թե՛ այս տարածաշրջանի և թե՛ այս կոնֆլիկտի մասով. «ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը վարում էր իզոլացիոնիստական քաղաքականություն, այժմ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերականգնի իր սասանված դիրքերն ամբողջ աշխարհում, իր կորցրած ազդեցությունը որոշ տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Հարավային Կովկասում։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ ԱՄՆ-ն այո՛, մոտ ժամանակներս ավելի կակտիվանա կովկասյան տարածաշրջանում։ Այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով Միացյալ Նահանգների կողմից ավելի գործուն քայլեր կտեսնենք»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ ԱՄՆ-ն ակտիվացնելու է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում.«Հայաստանում  կա սողունների մի հատված, որն անընդհատ նսեմացնում է դրա նշանակությունն ու ասում, որ դա ընդամենը հայտարարություն է, բայց ես շեշտում եմ՝ սա ՄԱՆ նախագահի հայտարարություն է։ Դեսպանի ասածն էլ քաղաքականության ճշգրտում էր։ Իսկապես  Մերձավոր արևելքում, Կովկասում վերադասավորումներ  կլինեն։ Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ին կողքի դրեցին, Բայդենն ասում է, որն ԱՄՆ-ն  վերադառնում է։ Հիմա տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստան ու Թուրքիա վերադարձավ  Ցեղասպանության ճանաչումով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց, որ հայ լրագրողների մի մասը մոռանում է նաև  ասել, որ Բայդենը Ստամբուլ քաղաքն էլ անվանել է  Կոստանդնուպոլիս.«Կարող ենք ասել, որ որոշակի առումով  Վուդրո Վիլսոնը  վերադառնում է։ Պետության դեսպանը գործադիր իշխանության խոսափողն է, տեսակետի փոխանցողը։ Չեք նշում նաև մյուս հայտարարությունը՝ այն, որ հայ  սպաները կարող են պատրաստվել ամերիկյան քոլեջներում։ Միացյալ Նահանգները որոշակի իմաստով իր պաշտպանությունն է  տարածում Հայաստանի վրա։ Ժամանակին ոռնում էին, որ մի փոքր Հայաստանում ԱՄՆ-ն ինչու է  այդպիսի մեծ դեսպանատուն կառուցում, հիմա աչքերն է մտնում։ Հայկական կողմը ինտելեկտի առումով բարձր  լուծումներ պետք է առաջարկի, խուժան լուծումները  մեր վրա թանկ կնստեն։Երկրորդ՝ հենց ԱՄՆ-ի հայտարարությունն ուղակիորեն մուրճ է իջեցնում ռևանշիստների գանգին։ Թող հիմա էլ ցույցեր անեն , իշխանափոխություն գոռան, ասֆալտի վրա պառկեն»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում