Wednesday, 22 07 2026
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Արցախի դեմ Բաքվի ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 27-ին ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների նկատմամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի հստակ դիրքորոշման արտահայտում է։

«Երկուստեք կարևորվեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև փոխգործակցության սկզբնավորումը, որը կնպաստի նաև տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Ընդգծվեց մարդու իրավունքների խախտման հարցում միջազգային հանրության միանշանակ և միասնական դիրքորոշման կարևորությունը՝ որպես ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ գործիք:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր է գնահատել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում