Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Արցախի, Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համաժողովը կարող է ամենամյա դառնալ

«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը, որն ուղղված է Արցախում, Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական արժեքները վանդալիզմից փրկելու համար միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացմանը, հնարավոր է, շարունակական բնույթ ունենա:

Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ստեղծված աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում համաժողովն իր ձևաչափով աննախադեպ է, որովհետև նախաձեռնությանը մասնակցելու են հուշարձանների պահպանության, տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության բոլոր պատասխանատու օղակների ներկայացուցիչները: Կարծում եմ՝ այս համաժողովը կդառնա ամենամյա հարթակ, որտեղ մասնագետները, նաև հարակից ոլորտների պատասխանատուները հնարավորություն կունենան մեկտեղելու բոլոր խնդիրները, քննարկելու հնարավոր ռազմավարական քայլերն ու առաջնահերթությունները, որոնք ուղղված են հուշարձանների պահպանությանը»,-շեշտեց նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը հսկայական ռեսուրս է ներդրել նաև տեղեկատվական, քարոզչական ոլորտում: «Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել այդ քարոզին, այլև ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակել ենք գործողությունների ծրագիր, հստակեցրել խնդիրները, ռազմավարական նպատակները: Սա մեկանգամյա գործողություն չէ, սա պետք է երկարաժամկետ ռազմավարական խնդիր դառնա»,- նշեց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ ՅՈՒՆԵՍՕ-ի գլխավոր տնօրենն առաջարկել էր Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ուղարկել տեխնիկական աջակցության առաքելություն, որի առաջնային խնդիրը տեղում գույքագրում կատարելն ու մշակութային ժառանգության վիճակը տեսնելն էր, սկայան Ադրբեջանը մերժել է:

«ԻԿՕՄՕՍ» Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն էլ ընդգծեց, որ հատկապես էական կարող են լինել «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի արդյունքները: Նա առաջարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից բացի ակտիվ աշխատել նաև այլ միջազգային կառույցների հետ, որոնց անդամագրված են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ուշադրություն դարձնել այն կոնվենցիաներին, որոնք ընդունել են երկու երկրները: Ըստ Գյուրջյանի՝ խնդրի հանրայնացման գործում մեծ դերակատարություն կարող են ունենալ նաև արտասահմանում ապրող հայագետները, և նրանց ռեսուրսն արժե օգտագործել:

Համաժողովը, որը մեկնարկել է ապրիլի 27-ին Մատենադարանում, նախաձեռնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Այն անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում:

Համաժողովին ելույթներ են ունեցել և ունենալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայաստանի ամերիկյան համալսարան, ծրագրի ղեկավար, անկախ փորձագետ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «ԻԿՕՄՕՍ» Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը, ԵՊՀ-ի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի գիտական քարտուղար Նժդեհ Երանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Րաֆֆի Քորթոշյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ևպատմական միջավայրի ծառայություն» ՊՈԱԿ-ից Վիկտորյա Իսահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում