Իրավական տեսանկյունից ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով», – ասել է դեսպանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թրեյսին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ «Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն», – ասել է դեսպանը:










































