Էստոնիայի էկոնոմիկայի ու Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունները ստորագրել են հուշագիր տրանսպորտային ոլորտում համագործակցելու մտադրության մասին: «Interfax»-ը տեղեկացնում է, որ այն ներառում է թունելի կառուցում երկու երկրների մայրաքաղաքների միջև:
Թունելի կառուցման նախագծի արժեքը կազմում է 20 մլրդ եվրո: Նշվում է, որ Ֆինլանդիայի ու Էստոնիայի համար այդ նախագիծն իրագործելը բարդ է, այդ իսկ պատճառով կողմերը փորձում են ներգրավել ԵՄ-ի ֆինանսավորումը: Նախնական հաշվարկներով, թունելից տարեկան կօգտվի 12 մլն ուղևոր:
Հուշագիրը գործում է մինչև 2030 թվականը: