Ուկրաինան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում: Այս մասին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարել է իսրայելական i24NEWS հեռուստաալիքի եթերում:
«Նեթանյահուն լավ հարաբերություններ ունի ինչպես (Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր) Զելենսկու, այնպես էլ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ։ Ուրախ եմ ասել, որ վարչապետը «ոչ» չի ասել»,- դեսպանի խոսքերն է մեջբերում ուկրաինական NV թերթը:
Կորնիյչուկի խոսքերով՝ Նեթանյահուն հավելել է, որ կփորձի անել իրենից կախված ամեն ինչ:
«Մենք ուրախ ենք, որ պարոն Նեթանյահուն չմերժեց այս առաքելությունը, այլ ընդհակառակը, նա ցույց տվեց օգնելու իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունը»,- հավելել է դեսպանը:








































