Ըստ Reuters գործակալության` սիրիական հեռուստատեսությունը հեռարձակել է երկրի Նախագահ Բաշար Ասադի հրամանագիրը պաշտպանության նախարար գեներալ Ալի Հաբիբի պաշտոնանկ անելու և գեներալ Դաուդ Ռաջհով փոխարինելու մասին:
Նշենք, որ Ռաջհը ղեկավարում էր Սիրիայի Ռազմական Ուժերի գլխավոր շտաբը:
Այս փոփոխության նախորեին երեք արաբական երկրներ` Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը, Սիրիայում իրենց դեսպաններին hետ էին կանչել, որպես բողոք սիրիական բանակի արյունալի գործողությունների դեմ::








































