Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել 3039 գործ, 2500 գործի մասով արդեն կա որոշում

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր՝ փոխհատուցում տրամադրելու համար: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական  պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:

Նա խոսեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ աշխատանքների կազմակերպման ընտրված ձևից: «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը, նաև աշխարհագրական հեռավորությունը՝ որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի և տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը, որոնք հետո յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացվում են վարչություն»,- ասաց Ավետիսյանը:

Վարչությունն իրականացնում է տվյալների ճշգրտում, դրանից հետո դրանք ուղարկվում են հիմնադրամ: Հիմնադրամի կողմից փոխհատուցումների վճարման գործընթացը նախարարության վերահսկողությունից դուրս է, բայց, նա վստահեցրեց, որ համագործակցային լավ կապեր են ստեղծված, աշխատում են ամենօրյա ռեժիմով:

«Մեր կողմից արդեն իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել 3 039 գործ, խոսքը վերաբերում է զոհված անձանց: Մեր տվյալներով՝ 2 500 գործի մասով արդեն կա որոշում, որ փոխհատուցումն արվի հիմնադրամի կողմից»,- ասաց նա ու նշեց, որ այդ թիվը վերջնական չէ:

Ցավոք, դեռ կան անհետ կորած անձինք, որոնց կարգավիճակն անհայտ է:Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ հաստատվել է և կիրրականացվի պիլոտային ծրագիր, անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին, որոնք դեռևս չունեն կարգավիճակ, կվճարվի 300-հազարական դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում