Լողափային վոլեյբոլի բրիտանական զույգի խաղացողները`Զառա Դեմփնին և Շոնա Մալլինը, կոդավորել են իրենց լողազգեստները` գրում է Daily Mail-ը: Իրենց բիկինի վրա զետեղված է Betfair բուքմեյքերական գրասենյակի արագ արձագանքման (QR) կոդը:
Այսպիսով ցանկացած մարզասեր կարող է իր խելախոսի խցիկից այցելել զույգի հովանավորների կայքը: Դրա համար պետք է լուսանկարել մարմնի համապատասխան մասը:
Սա առաջին դեպքն է, երբ QR կոդը օգտագործվում է գովազդում: Ըստ ընկերության ներկայացուցչի` կոդը տեղավորվել է այն մասում, որն առավել հաճախ են լուսանկարելու:
Ի միջ այլոց, զույգը լավագույնն է Բրիտանիայում և մասնակցելու է Օլիմպիական խաղերին: