Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Ալիևի անադեկվատ ձևակերպումները ձևավորվել են Բայդենի՝ Բաքվին ուղղված մի քանի կարևոր մեսիջներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում պատասխանելով հետպատերազմյան շրջանում ԱՄՆ դերակատարության մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն բացակայում է, ԱՄՆ վարչակազմի կողմից հունվարից ի վեր ոչ մի հաղորդագրություն չի ստացել:

«Արդեն ապրիլն է: Զրո: Եվ ոչ մի զանգ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ըստ Report պորտալի՝ Ալիևը չի մոռացել նշել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեռ հունվարին զանգել է Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

«Չգիտեմ՝ ինչի մասին են խոսել, բայց հավասարակշռությունը խախտվել է: Ես չեմ ասում, թե ուղերձի ենք սպասում: Սակայն Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: ԱՄՆ-ն գոնե արտաքուստ պիտի հավասարակշռված մոտեցում ցուցաբերեր»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ առ այսօր ԱՄՆ վարչակազմից ստացած միակ հաղորդագրությունը նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքն է եղել Նովրուզի առիթով:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյան, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, նշեց. «Խոսելով Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության մասին, պետք է մի քանի կարևոր առանձնահատկություն հաշվի առնենք։ Բնականաբար, Ալիևը փորձում է մանիպուլացնել իրավիճակը ու միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ, վերջին մի քանի տարիների ընթացքում շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է այս հանգամանքը հաշվի առնել։ Երկրորդ՝ պետք է նաև հաշվի առնենք, որ նոր վարչակազմը դեռևս ձևավորման լուրջ փուլում է գտնվում։ Իհարկե, բարձրաստիճան պաշտոնյաները հունվարից ի վեր նշանակվել են, սակայն այստեղ դեռևս ձևավորվում է մի քաղաքական թիմ, որն ունենալու է նոր առաջնահերթություններ՝ կապված արտաքին քաղաքականության հետ»․

Սարգսյանն ընդգծեց՝ Ալիևը ճիշտ է նկատել, պետքարտուղարը խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, բայց, օրինակ, նախագահի մակարդակով որևէ նամակ կամ մեսիջ ՀՀ վարչապետը չի ստացել. «Այսինքն՝ այո՛, հեռախոսազրույց եղել է, բայց շնորհավորական ուղերձ ԱՄՆ նախագահ Բայդենը Նիկոլ Փաշինյանին որևէ առիթով չի հղել, այլ առիթներով ուղերձներ ևս չեն եղել։ Իսկ այն մեսիջը, որ ստացել է Ալիևը Բայդենից՝ բավականին տարողունակ է, խոսք կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին։ Միացյալ Նահանգները համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռևս կարգավորված չէ՝ ի հեճուկս Ալիևի հայտարարություններին։ Կարծում եմ՝ հենց այդ հանգամանքն էլ զայրացրել է Ալիևին»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ալիևի անադեկվատ ընկալումները ձևավորվել են Բայդենի մի քանի կարևոր մեսիջներից, որոնք վերաբերում էին 907 բանաձևին, Ցեղասպանության ճանաչմանը. «Կարծում եմ՝ սրանով Ալիևը փորձ է անում շանտաժի ենթարկել, որպեսզի 907 բանաձևը նորից շրջանառության մեջ չդնեն, և որպեսզի 907-րդ բանաձևը նորից իրավական ուժ չունենա, որով նախատեսվում է Ադրբեջանին տրամադրվող ցանկացած տեսակի օգնության զրոյականացում»։

Հարցին՝ կա՞ միտում փորձել տապալել Մինսկի խմբի ֆորմատը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, կա նման միտում, որովհետև ադրբեջանցիները ցանկանում են նոր ձևաչափ ստեղծել, և այդ նոր ձևաչափում իրենք տեսնում են Թուրքիայի մասնակցությունը։ Իսկ Մինսկի խումբն ու համանախագահները ձևաչափի փոփոխություն չեն ցանկանում, հետևաբար՝ չեն ցանկանում, որ Թուրքիան ներգրավվածություն ունենա այս հակամարտության կարգավորման մեջ։ Սա վերաբերում է բոլոր համանախագահներին, և մանավանդ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո մենք տեսանք, որ բոլոր համանախագահները միահամուռ են, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձևաչափով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում