Saturday, 25 07 2026
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

Ադրբեջանցիների «գաստրոլները» հայ մարզիկների դեմ պայքարում

Ադրբեջանցի մարզիկները շարունակում են ոչ մարզական պահվածքով աչքի ընկնել մասնավորապես Հայաստանի ներկայացուցիչների դեմ պայքարում։ Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները փայլուն են ելույթ ունենում։ Մեր հաջողությունները միևնույն ժամանակ ուղեկցվում են ադրբեջանցիների թուլամորթությամբ կամ, այլ կերպ ասած, «գաստրոլներով»։

Եվ այսպես, Խերսոնում 5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով մեկնարկեցին։ Հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով էին ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթել էր ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանն առավելության էր հասել Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի՝ Իլյա Մելնիչյուկի նկատմամբ:

Հաղթանակ էր գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին, ու հաղթանակը շնորհվել էր հայ բռնցքամարտիկներին։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան սպորտային դասալքություն։ Կարող ենք փաստել թերևս, որ ադրբեջանցիները ուղղակի վախեցել են մրցել հայերի հետ։ Ընդունենք, սակայն, որ պայքարում պարտվելը շատ ավելի բարձր է, քան մենամարտից ուղղակի փախչելը։

Վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիներն ուղղակի վախենում են առերեսվել հայերի հետ։ 2020 թվականի դեկտեմբերին Բելգրադում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում փայլուն հաջողության հասավ ազատ ոճային Վազգեն Թևանյանը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Կանոնակարգի համաձայն՝ պարգևատրման արարողության ժամանակ հնչեց ՀՀ պետական օրհներգը, և մեր ըմբիշը ստացավ ոսկե մեդալը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը, խախտելով մարզական բոլոր կանոնները, չներկայացավ պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին: Ավելին, ադրբեջանցի բժիշը չցանկացավ լուսանկարվել պատվո հարթակում գտնվող մեդալակիրների հետ։

Բելգրադում և Խերսոնում տեղ ունեցածը փաստում է, որ ադրբեջանցիները մարզական միջոցառումը կրկին օօգտագործում են որպես քաղաքական հարթակ։ Օգտագործում են, քանզի դեռևս հեռու են մարդկային պարզ գիտակցությունից։ Ավելի բարձր գաղափարների մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է։ Ադրբեջանցիները փորձում են թշնամական մթնոլորտ ստեղծել նաև սպորտում, մինչդեռ մարզաշխարհը չի ճանաչում ազգություն, կրոն, կտրականապես ժխտում է ռասիզմը։ Մրցումների ժամանակ բոլորը մարզիկ են։

Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ ազգամիջյան լարվածություն սերմանող մարզիկները, մարզիչները պետք է խստագույնս պատժվեն միջազգային ֆեդերացիաների, մրցումների կազմակերպիչների, ինչու չէ՝ նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Նման մարզիկները միանգամայն արժանի են ցմահ որակազրկման։

Բելգրադում և Խերսոնում տեղի ունեցածը հերթական ապտակն էր սպորտին։ Այո, շատերի համար պաշտոնական արարողությանը բժշկին ուղարկելը նույնիսկ ծիծաղելի է, բայց… Տեղի ունեցածը պետք է համապատասխան արձագանքի արժանանա ոչ միայն մրցաշարի կազմակերպիչների և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք արձանագրել, որ սպորտային գերատեսչություններն ուղղակիորեն արդարացնում են սպորտը ոտնահարող ադրբեջանական մառազմը։

Ինչևէ, օգտվելով առիթից՝ անհրաժեշտ ենք համարում շնորհակալություն հայտնել մեր բռնցքամարտիկներին մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Մասնավորապես հինգ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար: Չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Միկոլի Մանգերայի անվան մրցաշարում ևս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում