Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Օգոստոսի 6-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 558 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 323 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 67-ը, կրճատում 4,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 118-ը, կրճատում 74,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 12,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 19-ը, կրճատում 15,
«Սևան» – ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44,
«Հրազդան» – ազատ է արձակվել 32-ը, կրճատում 8,
«Աբովյան» – ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 115-ը, կրճատում 79:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:









































