Միացյալ Նահանգների խոշորագույն պարտատեր` Չինաստանը, ամերիկյան իշխանությունների տնտեսական քաղաքականության խիստ քննադատությամբ է հանդես եկել, մատնանշելով երկրի վարկային վարկանիշը պահելու վերջիններիս անընդունակ լինելը: Ինչպես հաղորդում է BBC-ն` չինական պաշտոնական «Սինխուա» գործակալության միջոցով փաստորեն կոչ է արվում դոլարը փոխարինել այլ պահուստային արտարժույթով:
.
«Անցել են այն ժամանակները, երբ Ամերիկան կարող էր վարկի միջոցով լուծել այն խնդիրները, որոնք հենց ինքն էլ իր համար ստեղծում էր», – նշում է «Սինխուա» գործակալությունը: