Երեկ Թուրինի «Յուվենտուս»-ը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց և հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ Անտոնիո Կոնտեի սաները 8 անպատասխան գնդակ ուղարկեցին իտալական 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կունեո»-ի դարպաս:
Գոլերի հեղինակներ դարձան Մատրին (9 ր.), Մարկիզիոն (34 ր.), Վուչինիչը (61 ր.), Պասկուատոն (63 ր.), Տոնին (73, 78, 82 ր.) և Ռուջիերոն (86 ր.):






































