Երեկ «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայացավ Փոլ Սքոուլզի հրաժեշտի հանդիպումը, որին ներկա էր նաև ամերիկյան ակումբի պատվավոր նախագահ, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Էրիկ Կանտոնայի գլխավորած «Կոսմոս»-ի դարպաս:
Հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացեց հենց Սքոուլզը, 30-րդ րոպեին Ռունին կրկնապատկեց այն: Ընդմիջումից հետո աչքի ընկան Անդերսոնը (50 ր.), Ուելբեքը (54 ր.) և Դիուֆը (69, 74 ր.):
Հիշեցնենք, որ Փոլ Սքոուլզը 17 մրցաշրջան հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և անցկացրած 676 խաղում 150 գոլ է խփել:






































