Tuesday, 14 07 2026
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Ովքեր են ստանում այդ հնարավորությունը Հայաստանի դեմ

Օբյեկտիվ է, երբ պատերազմում ծանր պարտություն կրած, գրեթե մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցրած, տարածքների կորուստ ունեցած և անվտանգության փլուզված համակարգի առաջ հայտնված պետության ներսում ներքաղաքական թեժ իրավիճակ է և դիմակայություն: Դա օբյեկտիվ է, տարօրինակ կլիներ, եթե լիներ հակառակը՝ հանդարտ, հանգիստ ներքաղաքական կյանք: Տարօրինակը սկսում է այլ տեղից կամ կետից՝ այդ ներքաղաքական կյանքի բովանդակությունից: Եթե ներքին հասարակական-քաղաքական թեժ մթնոլորտը օբյեկտիվ է, ապա այդ մթնոլորտի անբովանդակությունը բացարձակապես սուբյեկտիվ իրողություն է: Ներքաղաքական իրավիճակը, պայքարը, դիմակայությունը թեժացնում է ոչ թե պետական անվտանգությանն ու հեռանկարներին առնչվող որևէ բովանդակություն, այլ կեղծիքը, սուտը, այսպես ասած՝ ֆեյք նյուզը, հանրության հոգեբանական կետերի վրա խաղալու անբարո մղումը, պատերազմի զոհերի և անհետ կորածների, ռազմագերիների հարազատների զգացմունքների վրա խաղալու անբարոյությունը: Այդ ամենը վկայում է, որ այն, ինչ կատարվում է հետպատերազմյան Հայաստանում, ունի որպես նվազագույն նպատակ՝ Հայաստանում անկայուն և անորոշ մթնոլորտով երկիրը պարզապես խաղից նաև հետպատերազմյան շրջանում դուրս բերելը, իսկ որպես առավելագույն նպատակ՝ երկրում հանրայնորեն ոչ լեգիտիմ զարգացումներ խթանելով ուղղակի քաոսի մատնելն ու այդպիսով քաղաքացիական բախումների երկարատև գործընթաց հրահրելը:

Մենք հանձն չենք առնում որևէ մեկին մեղադրել այդ ամենին գիտակցաբար մասնակցելու կամ ծառայելու համար: Բայց ներկայիս գործընթացների մեջ գտնվող յուրաքանչյուր ոք թերևս պետք է հաշիվ տա ինքն իրեն, թե այդօրինակ իրադարձությունները ինչ հարց են օգնում լուծել, ինչ հարց են օգնել լուծել մինչ այժմ՝ այս ամիսների ընթացքում, և փոխարենը ինչ գործընթացների են խանգարում, որտեղ Հայաստանը, թերևս, կարող էր ավելի վստահ կեցվածք ունենալ անգամ պարտությունից հետո, եթե չլիներ ներքաղաքական օբյեկտիվ թեժության սուբյեկտիվ անբովանդակությունը: Բանն այն է, որ մարտահրավերների, ապագայի հեռանկարների շուրջ բովանդակային պայքարը Հայաստանը կուժեղացներ, անգամ շատ թեժ լինելու պարագայում էլ: Մինչդեռ, առավելապես զգայական հռչակումների վրա թեժացվող մթնոլորտը անում է բոլորովին հակառակը՝ ոչ թե Հայաստանին է տալիս հնարավորություն, այլ տալիս է հնարավորություն Հայաստանի հանդեպ: Թե ում, այստեղ թերևս կարող ենք թվարկել ամենատարբեր անուններ, թեև դրա կարիքը չկա էլ: Բավական է տեսնել, թե ովքեր են զբաղված Արցախի դեմ ագրեսիայից հետո ռեգիոնը բաժանելու գործով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում