Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ

Ինչպե՞ս նվազեցնել քաղցկեղածին ազդակների ռիսկը

Վերջերս հարցազրույց ունեցանք «Եվրոպա Դոննա» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նվարդ Քոչարյանի հետ, ում հետ խոսել ենք քաղցկեղի, կորոնավիրուսով պայմանավորված վերջինիս խնդիրների և ազդակների ռիսկի նվազեցման մասին։ 

 Փետրվարի 4-ը քաղցկեղի մասին իրազեկման համաշխարհային օրն էր, ինչպե՞ս կգնահատեք քաղցկեղի մասին իրազեկվածությունը Հայաստանում։

Ցավոք մեր հանրապետությունում քաղցկեցի մասին իրազեկվածությունը գնահատում եմ ոչ բավարար։ Փետրվարի 4-ը բոլոր տեսակի քաղցկեղների իրազեկման օրն է ամբողջ աշխարհում և այդ օրը մի քիչ ավելի է խոսվում քաղցկեղի խնդիրների մասին։ Հայաստանում օրվա կարևորությունը շատ բարձր է, քանի որ մարդիկ սովոր են անտեսելու քաղցկեղի նախանշանները։ Լինում են դեպքեր, երբ կինը արդեն վերք դարձած կուրծքը, մոտավորապես 5սմ-ի հասնող էապես շոշափվող գոյացությունն անտեսում է։ Արդյունքում շատ բարդացած փուլի կրծքագեղձի քաղցկեղ և շատ բարդ բուժում։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են, իսկ հետևությունը մեկն է՝ որպես պացիենտական կազմակերպություն ավելի ու ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք, ներգրավենք բոլոր հնարավոր հարթակները, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ  իրականացնենք բոլոր տարիքային խմբերի հետ։

 Ձեր գնահատմամբ ինչպե՞ս է ազդել Կորոնավիրուսային համավարակը Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հետ կապված իրավիճակի վրա։

Համավարակը ազդեց այնքանով, որ դադարեցին պրոֆիլակտիկ նպատակով հիվանդանոցային այցերը։ Բոլորը վախենում էին վարակվելուց, ինչը, իհարկե հասկանալի է։ Համավարակի ընթացքում որևէ տեղեկատվական միջոցառում, սկրինինգային հետազոտություն չարվեց և մեր, և ցանկացած այլ կառույցի կողմից։ Այս փուլում ազդեցությունը գնահատելը դեռևս բարդ է։ Քաղցկեղ ունեցող պացիենտները իրենց ժամանակացույցով ստանում էին բոլոր բուժումները։ Կապված սահմանների փակ լինելու հետ՝ որոշ դեղորայքի պակասուրդ կար, սակայն հնարավորինս դա էլ լրացվում էր։ Հուսանք համավարակի նահանջով պայմանավորված քաղցկեղի կանխարգելման և բուժման բոլոր ծրագրերը նոր թափ կառնեն։

 Այս տարի Եվրոպա Դոննան հայտարարել է քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցման և կանխարգելման տարի, ի՞նչ է իրենից ներկայացնում այն։

Եվրոպա Դոննա Արմենիան յուրաքանչյուր տարի փորձում է ուշադրություն դարձնել այդ պահին ավելի հրատապ խնդիրներին։ Այս տարի փորձելու ենք մեր բնակչությանը իրազեկել քաղցկեղածին ազդակների մասին և թե ինչպես կարելի է նվազեցնել դրանց ռիսկերը։ Այսինքն իրազեկելու ենք, թե որ վնասակար սովորություններն են մեծացնում քաղցեկի առաջացման ռիսկը և պատմելու թե ինչպես կարելի է այդ սովորությունները թողնելով կամ փոխակերպելով նվազեցնել այդ ռիսկը։

Հայտնի է, որ քաղցկեղի դեպքերի 30-50%-ը կարելի է կանխել` նվազեցնելով ռիսկի գործոնները և կիրառելով ապացույցների վրա հիմնված կանխարգելման ռազմավարություն։ Օրինակ․՝ ծխելով պայմանավորված ռիսկը կարելի է նվազեցնել ծխելը թողնելով կամ ծայրահեղ դեպքում նիկոտին մատակարարող ու առանց այրման աշխատող այլընտրանքների անցնելու միջոցով, ինչպիսիք են նիկոտինային սպեղանիները, մաստակները, էլեկտրոնային սիգարետը կամ ծխախոտի տաքացման համակարգերը։ Ալկոհոլով պայմանավորված ռիսկերը կարելի է նվազեցնել սահմանափակելով ալկոհոլի օգտագործումը ու անցնելով ալկոհոլի ավելի ցածր  պարունակությամբ խմիչքների, ինչպիսիք են գինին և գարեջուրը։

Լիահույս եմ, որ նախատեսած բոլոր միջոցառումներն կկարողանանք պատշաճ կերպով իրականացնել։

 Վերջերս Եվրոպա Դոննան հրապարակել է քաղցկեղի մասին տեղեկատվական գրքույկ, որոնք են այն հիմնական խորհուրդները որո՞նք տեղ են գտել այնտեղ։

Այո, երբ որոշեցինք 2021-ին կենտրոնանալ քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցման թեմայի վրա հասկացանք որ նմանատիպ տեղեկատվական գրքույկի կարիք կա։

Գրքույկը նախատեսված է բոլորի համար և նպատակ ունի մատչելի կերպով բացատրել թե ինչ է քաղցկեղը, ինչը կարող է հանդիսանալ ազդակ դրա առաջացման համար և ինչպես կարելի է նվազեցնել այդ քաղցկեղածին ազդակների ռիսկը։ Գրքույկում հիմնականում շեշտադրված են 5 հիմնական դրույթներ, որոնք ամենամեծ ռիսկն են պարունակում քաղցկեղի առաջացման տեսանկյունից, դրանք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, նստակյաց կյանքը և պարբերաբար չհետազոտվելը։ Այն պատրաստվում ենք բաժանել մեր բոլոր միջոցառումների ժամանակ։

Կիսում եմ այն տեսակետը, որ լիովին հրաժարվել վերոնշյալներից՝ գրեթե անհնար է, սակայն ցանկության դեպքերում վստահ եմ, որ կարելի է փոխակերպել այս վնասակար սովորությունները նվազեցնելով քաղցկեղի առաջացման ռիսկը։ Քաղցկեղի շատ տեսակներ բուժվելու մեծ հնարավորություն ունեն, եթե վաղ և ճշգրիտ ախտորոշվեն և պատշաճ բուժվեն, այս գրքույկը հենց այդ մասին է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում