Օգոստոսի 4-ին ժամը 20:45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ-Արգավանդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում գտնվող ջրամբարում ջրահեղձվել է քաղաքացի: Հետադարձ զանգով ճշտվել է, որ տուժածը դուրս է բերվել տեղի ուժերով և փրկարարների օգնության կարիք չկա:
Ստացված տեղեկատվության համաձայն ջրահեղձվել է Տանձուտ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Սահակ Հովհաննիսյանը, որին ջրից դուրս են բերել համագյուղացիները:









































