Ռուս-վրացական հարաբերությունների վերածննդի և զարգացման հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանում Վրաստանի դաշնային ազգային-մշակութային ինքնավարության առաջին փոխնախագահ Դավիթ Ցեցխլաձեն նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վրաստանի հետ ուղիղ չվերթները վերականգնելու խնդրանքով:
«Այսօր, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հաջող արդյունքները կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, ավելի ու ավելի շատ երկրներ են բացում իրենց սահմանները Ռուսաստանի քաղաքացիների առջև: Այդ երկրների թվում է Վրաստանը, որը 2021 թվականի մարտի 1-ից պատրաստ է ընդունելու Ռուսաստանի քաղաքացիներ, եթե նրանք տրամադրեն կորոնավիրուսի համար բացասական PCR թեստ: Մենք խնդրում ենք ձեզ դիտարկել մեր երկրների միջև ուղիղ թռիչքները վերսկսելու հնարավորությունը », – ասված է նամակում: