Աֆրիկայի արևելյան շրջաններում շարունակվող երաշտի և դրանով պայմանավորված սովի հետևանքով անցած 90 օրերի ընթացքում զոհվել է մինչև 5 տարեկան 29 հազար երեխա: ՄԱԿ-ը Սոմալիի 5 շրջաններ հայտարարել է աղետի գոտի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս պահին Սոմալիում սննդի կարիք ունի մոտ 2.3 միլիոն մարդ: Բացի այդ, զգալիորեն տուժել են նաև Քենիան և Եթովպիան: Ընդ որում, Քենիայում իրավիճակը բարդանում է ոչ միայն երաշտի, այլ նաև Սոմալիից այստեղ ժամանած բազմաթիվ փաստականների պատճառով:
Ինչ վերաբերում է Սոմալիում ազգաբնակչությանը տրամադրվող հումանիտար օգնությանը, ապա այստեղ խոչընդոտում են իսլամիստական ծայրահեղական որոշ կազմակերպություններ, օրինակ՝ «Ալ-Շաբաբը», որն օտարերկրյա օգնության տրամադրումը դիտարկում է որպես ներխուժում: Հաճախ այս կազմակերպության ներկայացուցիչներն միջազգային բարեգործական հիմնադրամներին արգելում են օգնություն ցուցաբերել կարիքավորներին:









































