ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ: Այդ մասին փետրվարի 22-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ը գործնականում դադարեցրել Է երկու երկրների միջև բոլոր մակարդակներով երկխոսությունը, ինչը դարձել է ամերիկա-չինական հարաբերությունների վատացման կարևոր պատճառներից մեկը… Չինաստանի դռները միշտ բաց են երկխոսություն վարելու համար, մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ ազնվորեն և անկեղծորեն հաղորդակցվել ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև երկխոսություն վարել խնդիրները լուծելու համար»,-հայտարարել է Վան Ին՝ հանդես գալով Պեկինում կազմակերպված «Լանտին» համաժողովի բացմանը: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն տարբեր սոցիալական համակարգեր, պատմություն և մշակույթ, երկու երկրների միջև հակասությունների և տարաձայնությունների առկայությունը բնական է, բայց նրանց համար գլխավորը փոխըմբռնման ամրապնդումն Է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե թույլ տալ տարբերություններով որոշելու երկու երկրների միջև հարաբերությունները։









































