Ինչպես հաղորդում է el-Watan թերթը, Եգիպտոսի Քալյուբիա նահանգի Քաֆր Շուքր քաղաքի բարեկարգման բաժնի տնօրենը բռնվել է լիազորությունների չարաշահման մեջ. կինը փողոցներն անվանակոչել է իր հարազատների անուններով:
«Քաֆր-Շուքր քաղաքի բնակիչները զանգվածաբար բողոքներ են հղել քաղաքապետարան առ այն, որ քաղաքի նոր գլխավոր հատակագծում մի քանի փողոց վերանվանվել է քաղաքի բարեկարգման վարչության պետի ամուսնու և հարազատների պատվին: Գործը հանձնվել է վարչական դատախազությանը, պաշտոնատար անձը ազատվել է աշխատանքից », – պարբերականի հետ զրույցում հայտնել է նահանգապետ Աբդուլհամիդ Հադջանը:










































