ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը օգոստոսի 4-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Վերգետնյա տրանսպորտի գործակալության տնօրեն Միխեիլի Խմալաձեի գլխավորած պատվիրակությանը:
Աշխատանքային այցի շրջանակներում կողմերը քննարկել են միջազգային ավտոմոբիլային ուղևորատար և բեռնատար փոխադրումների հեշտացման հետ կապված հարցերը: Մասնավորապես անդրադարձ է եղել Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումներ կատարող հայկական փոխադրողներից գանձվող տուրքերի վերացման հարցին, ինչպես նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:
Կողմերը փոխադարձ համաձայնության են եկել Հայաստանի և Վրաստանի միջև կիրառել սեզոնային երթուղիների քանակի ավելացման և նվազեցման սկզբունքը: