Friday, 03 07 2026
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»

Երրորդ հանրապետության վերջին մոհիկանների նպատակն է՝ սպանել վարչապետին, չի ստացվում

Երկիրը դժվարությամբ, բայց դեպի կայունություն է գնում, համախմբում է պետք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ «17+»-ը փակուղի է մտել և հատնվել է լուսանցքում, և այն, որ հանրահավաք են հրավիրել, դա ոչինչ չի նշանակում: «Ազգային համախմբում է պետք, բայց դա չի վերաբերում գողապետությանը և պարագլուխներին. ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա»:

Քաղաքագետի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը կշիռ չունի. «Նրանք վերջին փամփուշտներն են օգտագործում՝ քաղաքական գործընթացն ակտիվ պահելու փորձերով, նպատակը երկիրն անհանգիստ պահելն է: Նրանք ժողովրդի աջակցությունը չունեն: Ապակայունության հերթական ածուխն են նետում վառարանի մեջ… Հեղափոխությունը ժողովրդի քթից են բերում»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ բանակցությունների բոլոր փուլերում եղել է տարածքներ հանձնելու հարցը, Շիրինյանը նշեց. «Լավրովի պլան եղել է, բայց մեզ խաբել են գիշեր-ցերեկ… Նախկիններն ամեն ինչը խեղաթյուրելու, խառնելու սովորություն ունեն»:

«Մեզ այժմ խիստ անհրաժեշտ է պետության կազմակերպվածության հարցը լուծել և ընկճվածությունը հաղթահարել»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքն իշխանությունը Կարեն Կարապետյանին է փոխանցել, Շիրինյանը նշեց. «Սերժ Սարգսյանը ֆեոդա՞լ է, գավառապե՞տ է, սուլթան ու շա՞հ է, ի՞նչ է, նա ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի իշխանությունը փոխանցեուլ, հոր տնից էր իշխանությունը բերե՞լ: Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը «յուղ է վառում»՝ փորձելով նոր բանավեճ հրահրել: Չպետք է այս բանավեճերի մեջ մտնել, այլ պետք է զբաղվել պետականաշինությամբ»:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժմանը և դիտարկմանը, որ հանրահավաք են հրավիրել, քաղաքագետը նշեց, որ այդ շարժումը ոչ մի տեղ չի հասնելու, ոչ մի արդյունք չկա, և նրանց ոչինչ չի հաջողվելու. «Երրորդ հանրապետության վերջին մոհիկանները փորձում են սպանել վարչապետին, չի ստացվում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում