Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս

Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային այցով եղել է մարզի Գառնի և Գողթ համայնքներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի առաջին կանգառը Գառնիում է եղել, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ զոհված հերոսների, ապա շրջել ՀՀ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող աշխատանքների շինհրապարակներում, ծանոթացել ծրագրերի ընթացքին:

Համայնքի երաժշտական դպրոցի տարածքը սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ վերակառուցվում է: Գառնիում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով բարեկարգվում է Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը:

Ծանոթանալով կատարված աշխատանքների ծավալներին՝ մարզպետը հորդորել է բոլոր ծրագրերն իրականացնել բարեխղճորեն և սահմանված նորմերին, չափորոշիչներին ու ժամկետներին համապատասխան՝ բացառելով անորակ որևէ աշխատանք:

Մեսրոպ Մեսրոպյանը այցելել է նաև Գառնի համայնքից «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատված, որը հիմնանորոգվում է կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման այս ծրագրով հուշարձանի տարածքում նաև անցկացվում է գիշերային լուսավորություն և նստարաններ են տեղադրվում:

Գողթ համայնքում էլ մարզպետը ծանոթացել է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գողթի մանկապարտեզի երկհարկանի շինության կառուցման աշխատանքներին:

Այստեղ ևս մարզպետն ընդգծել է որակյալ և անհրաժեշտ նորմերին համապատասխան աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Գողթ կատարած այցի շրջանակներում Մեսրոպ Մեսրոպյանը եղել է նաև «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացին:

Ընկերությունը զբաղվում է ֆրանսիական և հոլանդական վարդերի ջերմոցային արտադրությամբ. 22 հա ջերմոցային տարածքին կից ընկերությունը կառուցում է նոր ջերմոց՝ 16 հա: Ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանի ներկայացմամբ՝ ջերմոցում 300 աշխատակից ունեն, նորի գործարկումով նախատեսում են բացել ևս 300 աշխատատեղ։ Նոր ջերմոցը կբացվի արդեն սեպտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում