Ճապոնիայում երկրաշարժից տուժել է 30 մարդ, այս մասին գրում է Kyodo գործակալությունը:
Ըստ թերթի՝ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հրդեհներ են բռնկվել, փրկարարները տեղում աշխատում են:
Ավելի վաղ հաղորդվել է 20 զոհվածների մասին: Ճապոնիայում տեղի է ունեցել 7,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի պատճառով հայտարարվել է ցունամիի սպառնալիք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևելքում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի տարածքում:










































