Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, 2020թ.-ի հոկտեմբերին Սպիտակ տունը թաքցրել է նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուսային վարակի ընթացքի ծանրության մասին տեղեկատվությունը:
«Դոնալդ Թրամփի վիճակը շատ ավելի վատ էր, քան ներկայացվում էր: Նրա արյան մեջ թթվածնի մակարդակն իջել էր, «թոքերի ինֆիլտրացիայի» նշաններ կային, բժիշկները կարծում էին, որ ճիշտ կլինի պետության ղեկավարին ԹԱՕ սարքին միացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































