Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ամերիկացի ձեռնարկատեր, Hustler ամսագրի հրատարակիչ, Larry Flynt Publications ընկերության սեփականատեր Լարի Ֆլինթը մահացել է 78 տարեկան հասակում՝ Լոս Անջելեսի իր տանը: Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է:
Hustler պոռնոգրաֆիկ ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1974-ին, երկու տարի անց նա հիմնադրեց իր սեփական ընկերությունը: Ֆլինթը բազմիցս մասնակցել է պոռնոգրաֆիայի սահմանափակման կողմնակիցների հետ դատական վեճերին: 2017 թվականին Ֆլինթը հայտարարեց, որ 10 միլիոն դոլար կտա նրան, ով կոմպրոմատ կներկայացնի նախագահ Թրամփի վերաբերյալ:







































