Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
«ԵՊՀ-ին ի՞նչ ֆինանսավորում է նախատեսվում»,- ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Մենք այլևս ոչ թե նախատեսում ենք այսքան պետպատվերի տեղ կցել բուհին, այլ գրանտի շրջանակում տալիս ենք դիմորդին, և դիմորդն ինքը կորոշի, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա: Եվ այստեղ բուհերի միջև կառաջանա առողջ մրցակցություն»,- նշեց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































