Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

Շիրակում մահվան ելքով ՃՏՊ-ները նվազել են. մարզի դատախազությունն ամփոփել է 2020-ը

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է հանցավորության դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների, քրեական վարույթների շրջանակներում դատախազության կողմից իր լիազրոությունների իրականացման արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, արձանագրվել է, որ մարզի տարածքում 2020թ. ընթացքում տեղի է ունեցել մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 8 դեպք՝ ինչը 3-ով կամ 33,3%-ով նվազ է 2019թ. համեմատ։ «Դրան զուգահեռ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով նշված հանցագործությունների բացահայտումը կազմել է 44,4%, նախորդ տարվա 38,1%-ի դիմաց։

ՃԵ կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերը ևս նվազել են՝ 2019թ. 58 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է 51 նման դեպք, կամ 15.5%-ով պակաս:

Մարզի տարածքում ՃԵԿ խախտման դեպքերի նվազումը պայմանավորված է նաև բնակավայրերում, հատկապես Գյումրի քաղաքի փողոցների բանուկ հատվածնեևրը, խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորման հետ, ինչը երթևեկության անվտանգության առումով ունեցել է կանխարգելիչ նշանակություն:

Բացի այդ՝ էական նշանակություն են ունեցել նաև 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ «ՀՀ քրեական օրենսգրում» կատարված լրացումներն և փոփոխությունները, որոնցով քրեական պատասխանատվություն է սահմանվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու, հիշյալ անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար:

Այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2020թ. ընթացքում, մարզի տարածքում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված 243.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների 64 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 45-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Վերոնշյալ տարածված վարքագծի դրսևորումների քրեականացումը ճանապարհատրանսպորտային հանագործությունների համար ևս ունի կանխարգելիչ նշանակություն:

ՃՏՊ վայրերի քարտեզագրումը և դեպքերի հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզում ՃՏՊ-ի պատճառներ ու նպաստող պայմաններ են հանդիսացել սահմանված արագության գերազանցումը, վարորդի կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը, ղեկին քնելը, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան շահագործելը, բջջային հեռախոսից օգտվելը, ինչպես նաև հետիոտների կողմից շատ հաճախ ճանապարհը ոչ սահմանված վայրում հատելը:

Մարզի դատախազության գտահատմամբ դեռևս առկա են կարգավորման խնդիրներ՝ կապված նաև հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխման և սպասարկման, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականություն ցուցաբերելու հետ։

Ուսումնասիրության արդյունքներով վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով մարզի դատախազության նախաձեռնությամբ 2020թ. միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը՝ անհրաժեշտություն համարելով ձեռնարկել համապատասխան միջոցներ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Ուշադրություն է հրավիրվել մարզի տարածքում միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսիների վարորդների կողմից «ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու, միկրոավտոբուսների վարորդների կողմից անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունենալու, իրենց ամրակցված տրանսպորտային միջոցներն այլ՝ անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունեցող անձանց տրամադրելու դեպքերի բացառման անհրաժեշտության վրա:

Իրենց իրավասության շրջանակներում վերոնշյալ հանցատեսակների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով 2020թ. միջնորդագիր է ներկայացվել նաև ՀՀ Շիրակի մարզպետին՝ շեշտադրելով ՏԻՄ-երի կողմից ՀՀ օրենսդրությամբ իրենց վրա դրված՝ ճանապարհների սպասարկման և վերանորոգման պարտականությունները պատշաճ կատարման կարևորությունը:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության կողմից նախանշված միջոցառումների կատարման հանդեպ հետևողականության ցուցւաբերումը, այդ նպատակով խիստ պատժողական քաղաքականության իրականացումը 2021թ. ևս շարունակելու են մնալ Շիրակի մարզի դատախազության առաջնահերթություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում