Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

17-ը մարում էր, Քոչարյանը փորձում է վերաիմաստավորել այդ շարժումը

Արտահերթ ընտրությունների հարցն առկախվում է: Սա գուցե շատերի համար անսպասելի էր, բայց մյուս կողմից էլ տրամաբանական էր, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չձևավորվեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Վարչապետը սկզբում ասաց, որ համաձայն է արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակին, բայց և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնեց, ինչ որ նախապայմաներ դրեց: Այսինքն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը չձևավորվեց նաև քաղաքական դաշտում, այդ հարցի շուրջ չկա կոնսենսուս»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև իշխանությունը մանևրում է:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր անիմաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել. «Ի՞նչ խորհրդարան կստանանք, եթե այսօր կազմակերպենք արտահերթ ընտրություններ, մենք տեսնում ենք սև-սպիտակ պատկեր, օրակարգեր դեռ չկան: Միգուցե մի քանի ամիս հետո, հասարակությանը նախապատրաստելով, օրակարգեր ձևավորելով, քննարկումներ անցկացնելով՝ հնարավոր լինի անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ հիմա եթե անցկացվեն, նորից միակուսակցական համակարգ կունենանք, լավագույն դեպքում նորից մեկ-երկու ընդդիմադիր խմբակցություն կլինի՝ ծայրահեղ մոտեցումներով, ես չեմ համարում այս պահին ընտրությունների անցկացումը ճիշտ: Թեև անհրաժեշտություն կա քաղաքական դաշտը թարմացնելու, բայց պայմանները շատ կարևոր են»:

Գրիգորյանի դիտարկմամբ՝ արտահերթ ընտրություններն առկախվում են մինչև հունիս. «Վարչապետը ճանապարհային քարտեզը ներկայացրեց՝ ասելով, որ մինչև հունիս աշխատեն, հետո որոշում կընդունեն»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ինչ-որ խմբեր Հայաստանի հասարակության վրա փորձում են փաթաթել ինչ-որ ռուսական օրակարգեր.  «17 ուժերը պրոռուսական են, բայց չեմ կարծում, թե ուզում են, որ Հայաստանը անկախությունը կորցնի: Բայց կա նախաձեռնություն և կան դեմքեր, որոնք ուզում են, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ: Դա Սահմանադրության դեմ ուղղված քայլ է, և պետք է ԱԱԾ-ն ու դատախազությունն աշխատեն՝ պարզելու այդ հայտարարությունները մեր պետականությանը, մեր տարածքների ամբողջականությանը հակասում են թե ոչ»:

«17-ի շարժումը մարում էր, Ռոբերտ Քոչարյանը փորձ է անում վերաիմաստավորել այդ շարժումը»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում