Ճապոնիայի կառավարությունը բողոք է ներկայացրել Չինաստանի իշխանություններին՝ կապված փետրվարի 6-ին և 7-ին ՉԺՀ-ի ծովային ոստիկանության պարեկային նավերի Սենկակու (Դյաոյու) վիճելի կղզիների մերձակա գոտի մտնելու հետ, որը Տոկիոն իր տարածքային ջրերն է համարում; Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Նա հավաստիացրել է, որ ճապոնական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Սենկակու կղզիների մերձակա գոտին վերահսկելու համար՝ հանգիստ ու վճռականորեն համագործակցելով Չինաստանի հետ:
Պեկինն այս կղզիները համարում է իր ապօրինաբար զավթված տարածքները և պնդում է, որ դրանք վերադարձվեն: Արևելաչինական ծովում գտնվող անմարդաբնակ Սենկակու արշիպելագի շուրջ տարածքային վեճը թեժ փուլ է մտել այն բանից հետո, երբ Տոկիոն հայտարարեց այդ կղզիները դրանց մասնավոր տերերից՝ Ճապոնիայի քաղաքացիներից գնելու մասին:









































