Friday, 05 06 2026
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է

Ամուլսարի մասին պետք է մոռանալ․ Ցանկացած դիվերսիա կարող է Հայաստանը վերացնել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ Ամուլսարին՝ ակնարկելով, որ չի բացառվում, որ այն շահագործվի: Դուք ի՞նչ տպավորություն ստացաք նրա խոսքից, մասնավորապես, երբ ասաց, որ ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում ՀՀ տնտեսության համար, այդ թվում անվտանգության համատեքստում:

Ամուլսարը հանքի չի դառնալու, դա միանշանակ է, դա պետք է բոլորն իրենց մտքից հանեն: Նախ, մինչև Ամուլսարը հանք դառնալը, դեռ բավականին շատ անելիքներ կան: Որովհետև Ամուլսարի փորձաքննական եզրակացության ժամկետն անցել է, մեկ տարվա ընթացքում իրենք գործունեություն չեն ծավալել: կան դատական գործեն նոր երևան եկած հանգամանքներով, առկա է նախարարի 13 մետեիկց կազմված նամակը, որտեղ գործոնները նշված են, որի լուծումը նույնպես չի տրվել կառավարության կողմից: Այդ պարագայում, եթե նույնիսկ մնացած բոլոր հարցերը մի կողմ դնենք, զուտ իրավական հարթությունում կան խնդիրներ: Կան դատական գործեր, որոնք պրոցեսի մեջ են, այսինքն այս վիճակում թույլ տալ այնտեղ որևէ հանքարդյունահանություն, օրենքի կոպիտ խախտում է լինելու և անթույլատրելի: Բացի դրանից մի շարք կոնվենցիաների քարտուղարություններ արդեն եզրակացություններ կամ կոմունիկացիա են սկսել, որովհետև կոնվենցիաների խախտումներ են արդեն արձանագրվել: Այսինքն ցանկացած պարագայում, երբ կան և մեր օրենսդրության խախտումներ, և միջազգային նորմերի խախտումներ, և ՎԶԵԲ-ն արդեն հայտարարել է, որ ինքն արդեն հետաքրքրված չէ Ամուլսարով և դուրս է գալիս այդ ծրագրից, հիմա ՎԶԵԲ-ում նոր պրոցես է սկսվում կոռուպցիոն հանգամանքներով, այդ պարագայում թույլ տալ նման գործունեություն, մեղմ ասած օրենքի խախտում կլինի: Դրա համար այդ թեմայով ինչ-որ հայտարարություն անելը շատ վաղ է և Ամուլսարի մասին պետք է մոռանալ: Ընդ որում ոչ միյն Ամուլսարի, այլ ցանկացած նոր հանքի մասին Հայաստանը պետք է մոռանա, քանի դեռ կարգի չեն բերվել նախկին հանքերը, որոնք գործում են և համաձայն ԱԺ-ի հանքերի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացության, որտեղ նշված է, որ հանքերի մեծ մասը գործում են վնասով, պետք է պարզվի, թե այդ ինչպես է, որ հանքը բնությանը, մարդկանց առողջությանը վնաս է պատճառում: Ոնց կարող է հանքարդյունաբերությունը վնասով աշխատի: Մինչև այդ ամենը չպարզվի և իրավական դաշտ չբերվի, մինչև հին հանքերը չկարգավորվեն, նոր հանքերի մասին Հայաստանը պետք է մոռանա: Երկրորդ, ինչ վերաբերում է պնդմանը, որ պատերազմական շրջանում մեր փրկությունը հանքերն էին, ասեմ, որ հետպատերազմյան շրջանում ընդհանրապես հանքերը վնասակար կլինեն, որովհետև մենք մինչ այդ ունեինք բավականին մեծ տարածք, որից օգտվում էինք, օրինակ Սյունիքում արոտավայրերը, անտառներն էին օգտագործում, հիմա Սյունիքն ու Վայոց Ձորը արոտավայր չունեն: Մենք իրավունք չունենք շռայլել մեր հողերը: Դուք Սյունիքի գյուղացիների սոցիալական վիճակը պատկերացնո՞ւմ եք, երբ ամբողջ մարզը պտղաբուծությամբ չի զբաղվում, անասնապահությամբ են զբաղվում, բայց արոտավայր արդեն չունեն, ի՞նչ են անելու: Մյուս կողմից հանքերով շրջապատված են, մի հատ էլ նոր հանք են ուզում բացել: Չէ՞ որ Ամուլարի կեսը Սյունիքում է գտնվում, կեսը՝ Վայոց Ձորում: Էլ չեմ ասում, որ դա խնդիր է անվտանգության տեսակետից: Եթե պատերազմն ենք վկայակոչում, ապա անվտանգության տեսակետից եթե այն ժամանակ Ջերմուկը սահմանամերձ քաղաք չէր, հիմա երկու կողմից է սահմանամերձ դարձել: Եվ Քարվաճառի կողմից է սահմանամերձ դարձել, և Սյունիքի կողմից: Ընդամենը սահմանից 8-10 կմ հեռավորության վրա է Ամուլսարը և ցանկացած ամենապարզ զինատեսակով կարող են վնասել ցիանիդային հարթակը և Հայաստանի գեների 80 տոկոսն աղտոտվի: Ցանկացած դիվերսիա կարող է Հայաստանը վերացնել մեկ վայրկյանում: Ո՞նց կարելի է հիմա նման վտանգավոր օբյեկտ ստեղծել սահմանի վրա:

Այսինքն ներդրումներ անելը հանքարդյունաբերության մեջ դուք բացառո՞ւմ եք:

Այո, որովհետև եթե տարիներ շարունակ գործող հանքերը պարզվում է, վնասով են աշխատում, հիմա ի՞նչ անենք, նոր հանքը բացում եք, որ ի՞նչ անեք, տարածքները փոքրացնե՞նք, առանց այդ էլ տարածքներ ենք կորցրել: Արոտավայրերը վերացնենք, բնությանը վնաս պատճառենք, մարդկանց միգրացիան ավելացնե՞նք: Որովհետև եթե հանքը բացվեց, ջերմուկցին կգնա, հանքի կողքը չի ապրելու: Այդ ամենն անենք, լուրջ դեմոգրաֆիկական փոփոխություններն անենք, մեր անվտանգությունը վտանգի տակ դնենք, որ ի՞նչ, որ վնասով աշխատող ևս մի կազմակերպություն ունենա՞նք: Դրա համար եմ ասում, որ այսօր արդեն եղած հանքերը թող բերեն իրավական դաշտ, թող պարզեն, թե ինչո՞ւ են դրանք վնասով աշխատում: Որը վնասով է աշխատում, թող փակեն, գնան, ու վերականգնեն այդ տարածքները, ռեկուլտիվացիա անեն: Եթե վնասով չեն աշխատում, թաքցնում են օգուտները, թող բերեն իրավական դաշտ և պետությունն օգուտ ստանա դրանից: Եթե մեր պետությունն օգուտ չի ստանում, ժողովուրդ օգուտ չի ստանում, վնաս է ստանում, ինչի՞ համար պետք է մենք նոր հանքեր բացենք: Թող բացատրեն, թե ինչու են շահագրգռված նոր հանք բացելու մեջ:

Կարծում եք, որ Ամուլսարի հարցում որևէ փոխզիջման գնալու հնարավորություն չկա՞:

Ես գտնում եմ, որ ցանկացած գործողություն, ցանկացած թույլտվություն Ամուլսարում հակաօրինական է,. որովհետև իրենք չունեն բնապահպանական փորձաքննություն: Իրենց 2016 թվականի փորձաքննական եզրակացությունը համաձայն օրենքի ուժը կորցրած է: Այնտեղ գրված է, որ եթե մեկ տարվա ընթացքում հանքարդյունահանողը չի սկսել իրականացնել այն գործունեությունը, որի համար ստացել է փորձաքննական եզրակացությունը, այդ եզրակացությունը ուժը կորցնում է: Փորձաքննական եզրակացությունը ստացել են 2016 թվականին և մինչև 2017 թվականի ապրիլը պետք է սկսեին իրենց գործունեությունը: Չեն սկսել, թեև այդ ժամանակ ոչ մի խոչնդոտ չի եղել, ոչ մի ճանապարհ չի փակվել, ոչ մի բան իրենց չի խանգարել: Իսկ այսօր իրենք պարզապես չունեն փորձագիտական եզրակացություն: Բացի դրանից, դրանից հետո այնքան նոր հանգամանքներ ի հատ եկան, որոնց հիմքով էլ կարող էին այդ փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչել, որը չարեցին: Իսկ եթե չկա փորձագիտական եզրակացություն, հանցավոր է նրանց որևէ թույլտվություն տալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում