Շոտլանդիայի Կիլմարնոկ քաղաքում անհայտ անձը սառը զենքով հարձակվել է հիվանդանոցի երկու աշխատակիցների վրա, հաղորդում է Daily Record-ը:
Իրավապահների տվյալներով, քաղաքում տեղի է ունեցել երեք «պոտենցիալ փոխկապակցված» միջադեպ:
«Առաջինը (միջադեպը) տեղի է ունեցել Քրոսհաուս հիվանդանոցի մոտ, երկրորդը «…» Փորթլենդ-սթրիթում, իսկ երրորդը լուրջ ՃՏՊ էր A76 մայրուղում»,- հաղորդել են ոստիկանությունից:
Հարձակման հետևանքով հիվանդանոցի աշխատակիցները դանակահարվել են, իսկ հաստատությունը ժամանակավորապես փակվել է: Այս պահին բուժհաստատության աշխատանքը վերականգնվել է:
Իրավապահներն այս միջադեպերը չեն կապում ահաբեկչության հետ, ասվում է հաղորդագրության մեջ:










































