Monday, 06 07 2026
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումը կնպաստի հայ և օտարազգի ստեղծագործողների հանրահռչակմանը

Հայաստանում և աշխարհում կին գրողների դերն ու նշանակությունը բարձրացնելու, կին ստեղծագործողներին և նրանց գործերը  հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով օնլայն հարթակում կանցկացվի «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացնում են Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը:

«Ֆորումի նպատակը կին գրողներին ուշադրության կենտրոն բերելն է, հայ կին գրողներին ավելի տեսանելի դարձնելը, արտասահմանցի կին գրողներին Հայաստանի ընթերցողներին ներկայացնելն ու հայ, օտարազգի կին գրողների միջև երկխոսություն ստեղծելը»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը:

Նրա խոսքով՝ նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից:

Անդրադառնալով «Զապել» անվանը՝ Աշխարոյանն ընդգծեց, որ ֆորումը կրում է պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ ու ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: «Վերջին տարիներին նրա մասին շատ է խոսվում, վերահրատարակվում են Եսայանի գրքերը: Նա, ապրելով Օսմանյան կայսրությունում, զբաղվել է հասարակական գործունեությամբ, բարձրաձայնել է կանանց իրավունքների մասին, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո օգնել է որբերին, փրկել նրանց: Եսայանը գրել է իր տեսածն ու լսածը՝ թողնելով կարևոր ժառանգություն: Ֆորումը նրա անունով կոչելով՝ ցանկացանք հարգանքի տուրք մատուցել Զապել Եսայանի հիշատակին»,-նշեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանն էլ ներկայացրեց ֆորումի իրականացման ձևաչափը: Նա տեղեկացրեց, որ արդեն գործարկել են www.zabel.am երկլեզու՝ հայերեն և անգլերեն կայքը, որն ունի բազմաբնույթ էջեր: «Հետաքրքիր է «Միջոցառումներ» էջը, որտեղ կարող եք նախապես տեղեկանալ դասախոսությունների, քննարկումների մասին: Իմանալով օրն ու ժամը՝ «Հոդված» բաժնում կարող եք կարդալ քննարկումների մասին նյութերն ու դիտել տեսանյութերը: «Հեղինակներ» էջում ներկայացված են լինելու բոլոր գրողները, որոնք համագործակցելու են ֆորումի հետ: Կլինեն հայեր, օտարազգիներ, միջազգային ճանաչում ունեցող գրողներ: Ներկայացնելու ենք նրանց կենսագրությունը, ստեղծագործությունները, կհրապարակենք նաև անտիպ գործեր: «Լուրեր» բաժնում կներկայացնենք նոր գրողներին, գրական իրադարձություններն ու նորությունները»,- շեշտեց Գոհար Մանուկյանը:

Նա հայտնեց, որ արդեն իսկ հարցազրույցներ են անցկացրել գրողների հետ: Ֆորումի շրջանակում ամեն ամիս փորձելու են տարբեր երկրների գրողների ամիս հայտարարել. փետրվարը նվիրված կլինի հայ գրողներին:

«Փաստ է, որ բազմաթիվ գրողներ իրենց ստեղծագործությունները թողնում են թղթի վրա, տպագրելուց հետո դրանք ոչ բոլորին են հասու դառնում: Մեր հարթակը գրողներին թույլ կտա առավել լայն տարածել իրենց գործերը»,- եզրափակեց Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում