Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրենի ու վարչության պետի կողմից փաստաթղթերի կեղծման գործը հասել է դատարան

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի ու վարչության պետ Արսեն Ղազարյանի կողմից փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու գործը հասել է դատարան։ Այս գործով արդեն մեկ դատական նիստ է տեղի ունեցել։

Արսեն Ղազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ լինելով «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության ճանապարհային երթևեկության արձանագրման և վերահսկողության վարչության պետ, 2019 թվականի մարտի 5-ին կազմել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի 15 աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու վերաբերյալ կեղծ զեկուցագիր՝ հետագայում նույն ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Պողոսյանի կողմից այն օգտագործելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2019-ի մարտի 1-ին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության մի շարք աշխատողներ բողոքի ակցիաներ էին կազմակերպել իրենց ընկերության դիմաց: Ընկերության աշխատողները պահանջում էին աշխատանքից չազատել, հետ բերել տնօրեն Արամ Ղլեչյանին: Հենց այդ ակցիաների ժամանակ էլ ընկերության ղեկավարությունը կազմել է 15-ից ավելի աշխատողների ազատման հրամանները՝ իբրև թե նրանք չեն եկել աշխատանքի: Սակայն հետագայում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ այդ հրամանները կեղծ են եղել։

Մասնավորապես, նախորդ տարի սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում էին ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ է դարձել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող և պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից: Ոստիկանությունը բավարար էր համարել առկա փաստերը քրեական գործ հարուցելու համար և ներկայումս էլ գործը ուղարկվել է դատարան։

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե ամեն ինչ օրենքով ընթանա, ապա լինելու է մեղադրական դատավճիռ, և աշխատանքից ազատված 15 աշխատակիցները ունենալու են հնարավորություն վերականգնվելու իրենց աշխատանքում և ստանալու հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։ ««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության ներկայացուցիչները 1.5 տարի է հակառակն էին պնդում, մինչդեռ քրեական գործով պարզվեց, որ աշխատողները աշխատանքից ազատվել են կեղծ հիմքով։ Ես դատարանից դրական սպասելիքներ ունեմ, մեղադրական դատավճիռ եմ ակնկալում, և թող դրանից հետո աշխատանքից ազատված աշխատողները իրենք որոշեն՝ վերադառնալ ու վերականգնվե՞լ աշխատանքում, թե՞ ոչ»,- ասաց Ղլեչյանը։

Հիշեցնենք, որ Արամ Ղլեչյանի հետ կապված խնդիրներն առաջացել էին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր մասնակից դառնալ ընկերության հիմնադիրների կողմից իրականացվող հանցագործությանը։ Մասնավորապես, ընկերության հիմնադիրները՝ Գուրգեն և Ալեքսան Զաքարյանները, որոնք նաև «Էլիփս» ընկերության հիմնադիրներն էին, «Էլիփս» ընկերությունը ծառայություններ էր մատուցում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը, բայց փաստացի «Էլիփս» ընկերությունը չէր մատուցում այդ ծավալով ծառայություններ, որոնք արտացոլված են եղել ընդունման հանձնման ակտերում։ Դրանից հետո էլ առաջացել էին այդ խնդիրները։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում