Грузия Online-ի փոխանցմամբ՝ հանրահայտ Britannica ինտերնետային հանրագիտարանի կայքում Մեսրոպ Մաշտոցն այլևս նշված չէ որպես վրացական այբուբենի ստեղծող։ Այժմ Britannica-ի կայքում Մաշտոցը նշված է որպես միայն հայկական այբուբենի հեղինակ։
Ինչ վերաբերում է վրացական այբուբենին, ապա Britannica-ն գրում է, որ վրացական այբուբենի (որը հանրագիտարանի տվյալներով ստեղծվել է 5-րդ դարում) խորհրդանիշների հաջորդականությունը և մի շարք խորհրդանիշներ փոխառվել են հունական այբուբենից։ Իսկ մինչ այս էլ կայքում նշված էր, թե վրացական գիրը հենված է եղել արամեական գրի վրա։









































