Հունաստանում, Պայանիա քաղաքի քաղաքապետարանի կառուցման վայրում, հայտնաբերել են երկու հնագույն արձան, որոնց տարիքը գնահատվում է մոտ 2300 տարեկան: Այս մասին հաղորդում է Հունաստանի սպորտի և մշակույթի նախարարությունը:
Սպիտակ մարմարից հայտնաբերված համալիրը իրենից ներկայացնում է երկու կնոջ ֆիգուր: Աջ կողմում նստած է հիվանդ կինը, նրա ոտքերը հենված են ցածր պատվանդանի վրա: Նա հագել է պատմուճան: Ձախ կողմում կանգնած է աղախինը, որը ձախ ձեռքով բռնել է նրա գլուխը:
Գիտնականների տվյալներով՝ այսպիսի դամբանական ռելիեֆները բնորոշ են IV դարին: Հայտնաբերված արձանները փոխանցվել են Հնագիտական թանգարան: Շինարարության վայրում պեղումները շարունակվում են:












































