Գելենջիկում գտնվող «պալատը», որը տեսանյութերի հետաքննություններից մեկում վերագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, պատկանում է ռուս գործարար ու միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին: Այդ մասին հաղորդել է Mash Telegram հեռուստաալիքը:
Գործարարը նշել է, որ ինքը շահառուն է: Նրա խոսքով՝ Իդոկոպաս հրվանդանի առանձնատունը լիարժեք պատրաստ լինելուց հետո կդառնա հյուրանոց:
Ռոտենբերգը ասել է, որ ինքը երկար ժամանակ զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, մի քանի օբյեկտներ ունի Ղրիմում, Հեռավոր Արևելքում և Ալթայում:
Գելենջիկի նստավայրը, գործարարի խոսքով, ձեռք է բերվել մի քանի տարի առաջ:
«Սա հիանալի տեղ է: Այս վայրը ուղղակիորեն տեղակայված է՝ այնտեղ հյուրանոց ստեղծելու համար»,- պատասխանել է գործարարը լրագրողի այն հարցին, թե ինչ նպատակով է ի սկզբանե ձեռք բերվել օբյեկտը:
Ըստ Ռոտենբերգի՝ ինքը նախկինում իրեն «պալատի» տեր չէր ճանաչել «մարդկային գործոնի պատճառով», իրեն շրջապատող «սկանդալների» պատճառով: Ձեռնարկատերը նշել է, որ «այնտեղ ոչ մի ապօրինի բան չկա»:







































