Friday, 03 07 2026
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Արտահերթ ընտրություններին կլինի ոչ թե երկու բևեռ, այլ երկու անձ՝ Փաշինյան ու Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ու անդրադարձել թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական գործընթացներին։ Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ ի տարբերություն 16+ ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի պնդումների, ասել է, որ իրենք մասնակցելու են ընտրություններին ու «կրելու են»։

Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն ու մասնակցությունը ընտրություններում ավելի մեծ սեգմենտացիայի է ենթարկելու քաղաքական դաշտը։ Սևերի ու սպիտակների ավելի մեծ դիմակայություն է լինելու։ Ահռելի նյութական միջոցներ են դրվելու շրջանառության մեջ։ Չի բացառվում, որ երկու բևեռ լինի՝ քոչարյանական ու Նիկոլի, այլ մասնակիցների շոշափելի մասնակցություն դժվար է պատկերացնել։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ բաժանումը կլինի ոչ թե բևեռների, այլ անձերի միջև՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի: «Քանի որ եթե Նիկոլ Փաշինյանին դուրս դնես, այնտեղ քաղաքական ուժ չի մնա, և եթե դուրս դնես Ռոբերտ Քոչարյանին, այնտեղ ևս հնարավոր ձևավորվելիք դաշինք չի մնա։ Պայքարը կլինի անձերի միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը հիշեցնում է, որ «Հայրենիքի փրկության ճակատի» մաս կազմող ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցի վարչապետի կողմից կազմակերպվելիք արտահերթ ընտրություններին, նույնը հայտարարել է նաև 16+ ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը. «Կա փաստորեն այս տեսակետը,  և երկրորդ նախագահի պնդումը, որ պետք է «պայքարել ու կրել»։ Կարող ենք արձանագրել, որ կա մոտեցումների տարբերություն։ Արդյոք այսկերպ երկրորդ նախագահը տարանջատվո՞ւմ է «Հայրենիքի փրկության ճակատից», չէի ասի, որովհետև նա դե յուրե այդ ճակատի  մաս չի կազմում, այդ ճակատի մաս կազմող կուսակցություններից որևէ մեկի ղեկավարը նա չի հանդիսանում։ Կարող ենք միայն փաստել, որ երկրորդ նախագահի ու «Հայրենիքի փրկության ճակատի» երկու սուբյեկտների՝ ՀՀԿ-ի ու միասնական թեկնածուի դիրքորոշումների միջև կա տարբերություն»։

Մեր զրուցակիցը նաև նշում է՝ պետք է հստակեցնել՝ արդյոք ՀՀԿ-ն մինչև վերջ կունենա՞ այս նույն դիրքորոշումը. «Որովհետև մենք հիշում ենք, որ ժամանակին երրորդ նախագահն ասում էր, որ ինքը վարչապետ չի լինելու, բայց հետո առաջադրվեց ու դարձավ։ Ուստի պետք է հասկանալ՝ արդյոք այդ որոշումը վերջնակա՞ն է։ Ենթադրում եմ, որ մինչև վերջ այս դիրքորոշման կլինի։ Այստեղ կա այլ խնդիր։ Երրորդ նախագահին  առնչվող մարդիկ, որոնք մի քանի շաբաթը մեկ ինչ-որ հեռուստաալիքներով ֆիլմեր են հեռարձակում, իրականում բոլորովին այլ գործընթաց են իրականացնում։ Անկախ նրանից, թե ՀՀԿ շարքային անդամները ինչ ելույթներ են ունենում՝ այստեղ կան որոշակի խնդիրներ»։

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ մեծ հարց է, թե ինչ ձևաչափով է ընտրություններին մասնակցելու երկրորդ նախագահը. «Արդյոք նա ստեղծելու է իր նոր կուսակցությո՞ւնը, թե՞ եղածներից որևէ մեկով։ Երրորդ տարբերակ՝ երբ ՀՓՃ-ն լայն քաղաքական դաշինքով մասնակցի ընտրություններին, որը կղեկավարի երկրորդ նախագահը։ Այստեղ էլ պետք է նայել՝ արդյոք «Բարգավաճ  Հայաստանն» այդ ձևաչափով կմասնակցի՞ ընտրություններին, որովհետև այդ ուժը համեմատաբար ավելի շատ ռեսուրսներ ունի, քան ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը»։

Բադալյանը նաև նշում է, որ թեպետ շատերը հիշում են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասնամյակը, կեղծված ընտրությունները, «Ա1+»-ի եթերազրկումը, 2004 թվականի ապրիլի 12-ը, այս փուլում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ. «Որովհետև մարդիկ անվտանգության խնդիրներ են տեսնում և ուժեղ ձեռքի  կարիք ունեն։ Իսկ Քոչարյանը կարող է լինել այդպիսին՝ եթե հիշենք նրա կառավարման տարիները։ Սա միևնույն ժամանակ չշփոթենք ժողովրդավարական կառավարման հետ։ Ժողովրդավարությունը սկսում է զիջել անվտանգությանը, որովհետև հարց է առաջանում՝ դու ժողովրդավա՞ր, թե՞ անվտանգ երկրում ես ուզում ապրել։ Եղած վակխանալիան էլ սկսում է մարդկանց ձանձրացնել, պետական ապարատը նոյեմբերի 9-ից հետո չի աշխատում, մարդկանց արտագաղթելու ցանկությունը մեծացել է, ու առաջ է գալիս քաոսից դուրս գալու պահանջ։ Սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև ուրիշ պետությունների, երբ քաոսից հետո գալիս է  ուժեղ ձեռքի պահանջ։ Կրկնում եմ՝ սա կապ չունի ժողովրդավարության հետ։ Վարչապետն էլ, անգիտակից լինելով իր խոսքերում ու գործողություններում, ինքնըստինքյան իջեցնում է իր վարկանիշը»։

Մեր զրուցակիցն արձանագրում է, որ 16+ ուժերի վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը, չունի այն հատկանիշները, որոնցով կկարողանա  հակակշռել գործող վարչապետին. «Խնդիրն այն է, որ մենք ոչ թե գաղափարներ ենք ընտրում, այլ մարդկային հատկանիշներ, կերպարներ։ Այս ընտրություններին էլ կլինեն մարդկանց ընտրություններ։ Մի մասն էլ կընտրի ԲՀԿ թեկնածու Գագիկ Ծառուկյանին, որովհետև որոշ մարդկանց շրջանակներում նա էլ ունի վարկանիշ։ Բայց խնդիրն այն է՝ նա միայնա՞կ կգնա ընտրություններին, թե՞ դաշինքով»։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ կարևոր է  նաև, թե երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները. «Մարտի՞ն, մայիսի՞ն, թե՞ նոյեմբերին։ Դա ևս իր դերակատարությունը կունենա։ Բայց արդեն տեսնում ենք, որ գալիս է հետևյալ պատկերը՝ գործող վարչապետ ու երկրորդ նախագահ։ Սա՝ այս պահի դրությամբ։ Արձանագրենք նաև, որ եթե 2018 թվականի քարոզարշավի ժամանակ նախկինների թեման արդիական էր, այժմ այդպես չի լինելու։ Այդ գործոնը այժմ չի աշխատելու»։

Արմեն Բադալյանը նաև շեշտում է, որ չպետք է ուշադրությունից դուրս թողնենք նաև արտաքին ուժերի աջակցությունը եղած քաղաքական ուժերին. «Որովհետև արտաքին միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին բավականին ուժեղացել է։  Խոսքս միայն Ռուսաստանի աջակցության մասին չէ. նաև այլ  երկրների՝ այս կամ այն քաղաքական ուժին հատկացվող աջակցության մասին է։ Ու այստեղ կրկին կարևոր է, թե երրորդ նախագահը, որը ասել է, թե չի մասնակցելու ընտրություններին, ինչ գործողություններ կիրականացնի անդրկուլիսյան դաշտում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում