Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը 2020-ին նվազել է շուրջ 114 մլրդ դրամով

Հայաստանում 2020-ին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի քանակը (ներառյալ՝ ՀԴՄ կտրոնները) 0.5 տոկոսով նվազել է նախորդ տարի դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի նկատմամբ: Ասուլիսում այս մասին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

«2020-ին հաշվարկային փաստաթղթերի քանակը բնականաբար նվազել է: Դրանք այն փաստաթղթերն են, որոնցով հարկ վճարողները հիմնավորում և արտացոլում են իրենց իրացման շրջանառությունները, վաճառքները: Համավարակով պայմանավորված՝ տեղի է ունեցել նվազում: 2020-ին դուրս է գրվել 453 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ 6.4 տրլն դրամ գումարով, որը 2019-ի նկատմամբ քանակով պակաս է 0.5 տոկոսով, իսկ գումարով՝ 1.5 տոկոսով՝ շուրջ 114 մլրդ դրամ»,-ասաց Թամազյանը:

Իրացման շրջանառության վերաբերյալ ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ անկումը հիմնականում տեղի է ունեցել մարտից սկսած: Հունվար-փետրվարին, նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ, հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել էր շուրջ 34 տոկոսով, իսկ շրջանառությունը՝ 19.5 տոկոսով: Մարտից անկումը նկատելի է եղել:

Թամազյանը տարվա կտրվածքով նվազումը պայմանավորեց կորոնավիրուսով և հետպատերազմական տրամադրություններով:

Նա վստահեցրեց, որ 2020-ին ավելի ուժեղացված հսկողություն է իրականացվել ՀԴՄ կտրոնների տպման կանոնների պահպանման ուղղությամբ: 2020-ին իրականացվել է ավելի քան 14 հազար հսկողական միջոցառում, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով: Ընդ որում, հուլիս-օգոստոսին գրանցվել է վերջին տարիների ՀԴՄ շահագործման կանոնների խախտման գծով ամենաբարձր ցուցանիշը: 2020-ին բացահայտվել է նաև նոր խախտման տեսակ: Թամազյանի խոսքով՝ 2020-ին ավելի քան 15 դեպքով բացահայտվել են ծրագրային միջամտությունների դեպքեր: «Նոր սերնդի ՀԴՄ-ները տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցում են նաև ՊԵԿ տեղեկատվական բազա, սակայն հնարամիտ հարկ վճարողները, սպառողի համար տպելուց ու տրամադրելուց հետո, կատարելով ծրագրային միջամտություն, ավելի նվազ գումարով են տեղեկատվությունը փոխանցում ՊԵԿ տեղեկատվական բազա: Այդ սուբյեկտները ներկայում ամենօրյա հսկողության տակ են»,-ասաց Թամազյանն ու հավելեց, որ այս տարի վարչարարությունն այդ ուղղությամբ խստացվելու է:

Հաշվարկային փաստաթղթերը ներառում են ՀԴՄ կտրոնները և հաշիվ-վավերագրերը, հարկային հաշիվները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում