Monday, 06 07 2026
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։

Այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի տնտեսական իրավիճակին և քննարկել համագործակցության հնարավորությունները:

«Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է տեսնեի իրավիճակը և փորձեի հասկանալ, թե ինչ կարող ենք անել մենք՝ նախարարությունը, որպեսզի օգնենք հաղթահարել պատերազմի հետևանքները և պահպանել մարզի ամրությունը», – ասել է Վահան Քերոբյանը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերելու հնարավոր օժանդակություն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը նախարարը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում այնտեղ փոփոխությունները տեսանելի կլինեն։

Սյունիքի մարզպետարանում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսական խնդիրները․ ոռոգման ջրի, անասնագոմերի կառուցման, կերային բազայի ապահովման, սնանկացած ընկերությունների առողջացման ու վերագործարկման և բազմաթիվ այլ հարցեր։

Վահան Քերոբյանը նշել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մեծ մասը պահանջարկ է ունեցել և պետք է ջանքեր գործադրել դրանք շարունակելու, նաև ունենալու նոր՝ ավելի հասցեական, ավելի լավ ծրագրեր գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Մեր քաղաքականության առանցքը պետք է լինի բարձր արտադրողականությամբ և հնարավորինս խոշոր տնտեսությունների ստեղծումը, անհրաժեշտ է մեծացնել գրավչությունը դեպի խոշոր գյուղատնտեսությունը։ Բնականաբար, շատ մարդ չի կարող զբաղվել նման գյուղատնտեսությամբ, դրա համար պետք է ստեղծենք նաև բազմաթիվ այլ՝ ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, որպեսզի մարդիկ պարտադրված չլինեն զբաղվելու մանր գյուղատնտեսությամբ», – ասել է էկոնոմիկայի նախարարը։

Հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը, որոշվել է շատ կարճ ժամանակում բոլոր համայնքներից հավաքագրել առաջարկություններ, հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի նախարարությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի։

Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հետ, այցելել «Լամաքս գրուպ» կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ՍՊԸ ֆերմերային տնտեսություն, «Սյունիք ֆուդ» ընկերություն։

Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել են կուտակված խնդիրները և դրանց լուծման ճանապարհին Էկոնոմիկայի նախարարության աջակցության հնարավորությունները։ Նախարարը շեշտել է, որ խոչընդոտները պետք է վերացվեն գործարարների առջևից, նաև նշել, որ համայնքները պետք է ընկալեն գործարարներին որպես ներդրողներ և աշխատեն նրանց հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում