Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, հանրապետականը որպես քաղաքական գործիչ «մահացել է», նրա քաղաքական կյանքն ավարտված է:
Միևնույն ժամանակ, Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունը «Աստծո ողորմածություն է»:
Նա Թրամփին նաև «բռնակալ» է անվանել: