Պարսից ծոցի արաբական վեց երկրների առաջնորդներ ստորագրել են համերաշխության համաձայնագիր, որով ըստ էության ավարտվում է արաբական աշխարհի խոշոր կոնֆլիկտներից մեկը՝ Կատարի դեմ բոյկոտը: Համաձայնագիրը ստորագրել է Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Օմանը և Քուվեյթը: Այսպիսով, մերձավորարրեևլյան ռեգիոնում նոր իրավիճակ է ձևավորվում, այդ թվում՝ Իրանի շուրջ: Ինչ ազդեցություն կունենա այս համաձայնագիրը ինչպես Մերձավոր Արևելքում ծավալվող այնպես էլ Իրանի շուրջ զարգացումների վրա, ուժերի վերադասավորումները ինչ ազդեցություն են թողնելու Հայաստանի և կենսական անվտանգային միջավայրերի վրա, ինչ աշխաատանք պետք է տանել պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ: Այս և մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ: