Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։