Friday, 03 07 2026
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ

ԲՏԱ նախարարության «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացը կշարունակվի այս տարի

Բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից: Համավարակը շատերին ստիպեց սկիզբ դնել նոր մասնագիտության, անցնել նոր աշխատանքի: Քովիդ-19-ը դարձավ շարժառիթ՝ արագ փոփոխվող բարձր տեխնոլոգիաների ոլորտը մասնագետներով համալրելու համար; Համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն սկսեց հեռավար, անվճար ծրագրավորման դասընթացներ՝ աշխատանքը կորցրածներին, նաև այլ ոլորտներից դեպի բարձր տեխնոլոգիաների բնագավառ ներգրավվել ցանկացողների համար:

Վիկտորիա Պողոսյան, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ – Ծրագիրը ոչ մի վայրկյան կանգ չի առել, ամեն կերպ փորձել ենք ապահովել բոլոր մասնակիցներին գիտելիքների պաշարով՝ շնորհիվ այն կազմակերպությունների, ովքեր մասնակցել են հայտարարված մրցույթին:

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպմանը նախարարությունը հատկացրել է 85 մլն դրամ: Նպատակ է դրվել մասնագետ գործազուրկների համար ստեղծել տեխնոլոգիական ոլորտում ներգրավվելու պայմաններ: Դասընթացներն անվճար էին, քննություններն առցանց; Ծրագիրը նաև մարզերի և Արցախի համար էր, կազմակերպվեց չորս փուլով՝ երկուական ամսով;

Անահիտ Սարգսյան, ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետի տեղակալ – Ունեցել ենք նաև ոչ տեխնիկական ուղղություններ, ինչպիսիք են նախագծերի կառավարումը, պրոդուկտ մենեջմենթը, նաև ունեցել ենք կիբեռանվտանգության դասընթացներ, դասընթացին դիմել են 13 հազարից ավելի քաղաքացիներ:

Մարզերի մասնակիցները ցանկություն են հայտնել ծրագրի ավարտից հետո իրենց բնակավայրերում ստեղծել տարբեր նորարարական ընկերություններ՝ զարգացնելով բարձր տեխնոլոգիաները: Նախարարությանն ուրախացրել է փաստը, որ ավագ տարիքի մասնակիցներ կան, որոնք պատրաստ են ծրագրի միջոցով աջակցել համայնքներին: Բացի այդ, նախարարությունը զուգահեռ սկսեց 16 ուղղությունով այլ դասընթացներ՝ բարձր տեխնոլոգիաները նոր հարթակ տեղափոխելու և շուկայի պահանջարկը բավարարելու համար:

Վիկտորիա Պողոսյան – Արդյունքում՝ ունեցանք 2000 մասնակից, որոնք այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ տեղափոխվեցին՝ հնարավորություն ստանալով վերցնելու բազային հիմքը:

«Ծրագրավորման հիմունքներ» ծրագիրը կշարունակվի նաև այս տարի: Տեսական ուսուցումից հետո մասնակիցները կանցնեն գործնական փուլի՝ տարբեր կազմակերպություններում; Իսկ ծրագիրը բարեհաջող ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատում է ոլորտի տարբեր կազմակերպություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում